Կիրակի օրը` փետրվարի 28-ին, ժամը 18.20-ին Մեղրի քաղաքի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ագարակ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Իրար են բախվել Օպել-Վեկտրա եւ ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով մեքենաների վարորդներ` 1987 թ. ծնված Ն. Հակոբյանը եւ 1985 թ. ծնված Մ. Հայրապետյանը, տեղում զոհվել են, իսկ Օպել-Վեկտրա ավտոմեքենայի ուղեւոր, 1983 թ. ծնված Հ. Ավագյանը եւ ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1985 թ. ծնված Ա. Ծատրյանը, 1984 թ. ծնված Է. Բադալյանը եւ 1988 թ. ծնված Ա. Միրզոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: