Մայիսի 28-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Կանիաշիր գյուղի բնակչուհի 4-ամյա Թալիշա Ասոյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նա այնուհետեւ հոսպիտալացվել է Արարատ քաղաքի, այնուհետեւ` Երեւանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: