Քիչ առաջ հիվանդանոցում մահացավ Տաշիր քաղաքում բախված 2 OPEL-ների ուղեւորներից եւս 1-ը՝ 7-ամյա մի երեխա, ում ինքնությունը, ինչպես բոլորինը, դեռեւս պարզված չէ (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, մեքենաներից մեկի մեջ եղել է նաեւ հղի կին, ում ծանր վիճակում տեղափոխել են Տաշիր քաղաքի հիվանդանոց: Ավելի վաղ Տաշիր բժշկական կենտրոն էին տեղափոխվել եւս 7 վիրավոր: Այս պահին տուժածներից 3-ին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխում են մայրաքաղաք Երեւան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երեւան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» մակնիշի 23 DD 414 եւ «Opel Vectra» մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները:
Մեքենաների վարորդների ինքնությունը դեռեւս պարզված չէ: Վթարից տուժածներից մեկը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս 8 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն:




























