Մայիսի 28-ին, ժամը 19.59-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. իրար են բախվել «Ռովեռ»  մակնիշի 33 DU 562 եւ «Մերսեդես» մակինիշի 24 LO 705 պետհամարանիշերի ավտոմեքենաները:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ. փրկարարները «Ռովեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ եւս 2 տուժածների հետ տեղափոխել Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: