Ֆրանսիայում այսօր՝ մայիսի 29-ին, տեղի կունենա նույնասեռ զույգի առաջին ամուսնությունը: Երկրում ուժի մեջ է մտել օրենքը, որը թույլ է տալիս նման միությունները:
Ամուսնությունը տեղի կունենա Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպելյե քաղաքում, որի հիմնական գործող անձինք կլինեն ԼԳՏԲ համայնքի տեղի բաժանմունքի ղեկավարներ Վենսեն Օտենը եւ Բրյունո Բուալոն: Հարսանեկան արարողությանը խոստացել է մասնակցել Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը:
Մոնպելյեն հանդուրժողական քաղաք է համարվում, Tétu ամսագիրն այս քաղաքին շնորհել է «գեյերի հանդեպ ամենահանդուրժողական քաղաք» կոչումը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Միաժամանակ, հանրապետությունում չեն դադարում վեճերը ընդունված օրենքի շուրջ, որով թույլ է տրվում նույնասեռ զույգերին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել: Օրենքի հակառակորդները ցույցեր են կազմակերպում, որոնցից ամենախոշորը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Այդ ցույցի ժամանակ ավելի քան 300 մարդ է ձերբակալվել:




























