IAC/InterActive մեդիաընկերությունը վաճառքի է հանել Newsweek ամսագիրը: Ամսագրի 80-ամյա պատմություն ունեցող տպագիր տարբերակը գոյությունը դադարեցրել էր դեռ նախորդ տարի, առցանց տարբերակն ի հայտ էր եկել նախորդ ամիս, գրում է Variety-ն:
IAC/InterActive-ը Newsweek-ը ձեռք էր բերել 2010թ.՝ ներդրող Սիդնի Հարմանի հետ կնքած համաձայնագրի շրջանակում: Իր հերթին Սիդնի Հարմանը այն գնել էր Washington Post-ից՝ ընդամենը մեկ դոլարով, ստանձնելով ֆինանսական բոլոր պարտավորությունները:
Newsweek-ի վաճառքի նոր գործարքը նախատեսվում է անցկացնել նույն սցենարով, այսինքն՝ գնորդը խորհրդանշական գումար կվճարի բրենդի համար եւ կստանձնի ֆինանսական բոլոր պարտավորությունները:
Ընկերությունում իրավիճակը մեկնաբանելուց հրաժարվել են, գրում է Reuters-ը:




























