Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ մարտի 1-ին, վերսկսվում է Վրաստանի առաջին նախագահի տղայի դատավարության գործով լսումները։ Գամսախուրդիայի փաստաբան Քեթի Բեկաուրին լրագրողներին հայտնել է, որ վերջինս դադարեցրել է հացադուլը։
Դատապարտյալն այսպիսի որոշում կայացրել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի խնդրանքից հետո։
Հիշեցնենք, որ Ցոտնե Գամսախուրդիան ձերբակալվել էր հոկտեմբերի 27-ին իր հարեւան Դավիդ Բաջելիձեի նկատմամբ մահափորձ կատարելու մեղադրանքով։
Այդ օրվանից սկսած նա հացադուլ էր հայտարարել, ինչի պաճառով մի անգամ նույնիսկ կոմայի մեջ է ընկել։ Հարկ է նշել, որ Գամսախուրդիան մեղադրվում է նաեւ Ռուսաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ։



















