Ամերիկացի բլոգերներն իսկական սկանդալ են սարքել, նկատելով, որ JCPenney-ի գովազդի թեյնիկը կասկածելիորեն նման է Ադոլֆ Հիտլերին: Առաջին գովազդային վահանակը Քալիֆորնիայի Քալվեր Սիթիի մայրուղու եզրին նկատել է օգտատեր Reditt-ը:
Համացանցում հրապարակված լուսանկարն անմիջապես բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել, որոնցում բլոգերները նշում են, որ թեյնիկի բռնակը շատ նման է ֆյուրերի լղոզած մազափնջին, կափարիչը հիշեցնում է բեղերը, իսկ քիթը՝ բարձրացրած աջ ձեռքը, հայտնում է Today News-ը:
JCPenney ընկերությունում բլոգերների վառ երեւակայությանը հումորով են վերաբերվել: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ եթե իրենք նպատակադրված նման թեյնիկ ստեղծեին, ապա ավելի զվարճալի կերպար կընտրեին, օրինակ՝ ձնե մարդու: Բլոգերների սկանդալային դիտողությունները բացասական ազդեցություն չեն ունենա ընկերության հեղինակության վրա: Ընդհակառակը, նման «գովազդի» շնորհիվ ընկերությունը կարող է վաճառել «նացիստական» թեյնիկների անհամար քանակություն, հայտնել է ընկերության միկրոբլոգի հետեւորդներից մեկը:





























