Բողոքի ակցիա իրականացնող ազատամարտիկների պահանջները ներկայացվել են կառավարությանը, որտեղ համապատասխան գերատեսչություններին, նաեւ՝ պաշտպանության նախարարությանը, հանձնարարականներ են տրվել: Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա տեղեկացմամբ՝ քննարկվելու է նրանց կենսաթոշակների մակարդակը: «Ես հանդիպել եմ հասարակական կազմակերպության ղեկավար Վոլոդյա Ավետիսյանի հետ, վաղն այդ ՀԿ-ից 5 հոգիանոց խումբը նորից ներկայանալու է պաշտպանության նախարարություն, միասին կքննարկենք եւ համապատասխան առաջարկություն կներկայացնենք կառավարություն: Մեր պետության մեջ բոլոր այդպիսի բարձրացված հարցերը լուծվում են»,- ասաց Ս. Օհանյանը;
Պաշտպանության նախարարը խոստանում է օգնել բողոքի ակցիա իրականացնող ազատամարտիկներ
Տեղադրություն




























