Մոսկվայում կալանավորների մոտ 40 տոկոսը կազմում են ներգաղթյալները, մամուլի ասուլիսում հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Օլգա Եգորովան: Դատավորը նշել է, թե ներգաղթյալները «հաճույքով» են նստում մեկուսարանում, քանի որ այնտեղ նրանց կերակրում են:
«Այնտեղ նրանք լավ են զգում, ուստի չեն բողոքում»,- ասել է նա:
Եգորովան վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի 2013թ. կալանավորվել են 3700 մարդ, ընդ որում բողոքարկվել է յուրաքանչյուր 10-րդ կալանքը, հաղորդում է RBC-ն:
Դատավորի խոսքով, ամեննից շատ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված գործերն են: «Ապա հաջորդում են բռնությունները, ավազակային հարձակումներն ու գողությունները»,- ասել է դատավորը: Քաղաքացիական գործերի մեջ գերակշռում են բնակարանային վեճերը եւ ապահովագրական քննությունները:




























