Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 18.35-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ն. Մկոյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: