Օրեր առաջ Գառնիի ձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է ոստիկանության աշխատակցին: Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատեցին, որ մայիսի 27-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել Գառնի գյուղի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանին, ով աշխատում է ոստիկանությունում, կոչումով ավագ սերժանտ է: Վերջինս մարմնական վնասվածքներ էր ստացել, բժիշկների հսկողության տակ է: Ավելի ուշ պարզվել է, որ նրան դանակահարողը Երեւան քաղաքի Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ, 18-ամյա Արարատ Առուշանյանն է, նա ձերբակալվել է:
Տեղադրություն



























