Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 4-րդ փողոցի թիվ 45 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է մոտավորապես 1 մ երկարությամբ գյուրզա օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:




























