Մայիսի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենս C-180» մակնիշի ավտոմեքենան Ձորագլուխ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: