Տրետյակովյան թանգարանում բացվել է հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ներկայացված են գեղանկարներ, ջրաներկով արված գործեր, որոնք հեղինակը նկարել է Թուրքիա, Եգիպտոս եւ Իրան կատարած ճանապարհորդությունների ընթացքում, նատյուրմորտներ, ինչպես նաեւ Աննա Ախմատովայի, Նիկոլայ Մորդվինովի, հայ նկարիչ Խաչատուր Եսայանի դիմանկարները։

Հավաքածուում առանձնահատուկ տեղ են գրավում թատրոնի համար արված գործերը։ Թանգարանի այցելուները կարող են տեսնել Օդեսայի օպերայի եւ բալետի թատրոնի ներկայացումների դեկորացիաների էսքիզներ։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի 26-ը։

Մարտիրոս Սարյանը (1880-1972թթ.) ծնվել է Նոր Նախիջեւան հայկական փոքրիկ քաղաքում (այժմյան՝ Դոնի Ռոստով, խմբ.), ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանը։ Ուսանել է, մասնավորապես՝ Վ. Սերովի եւ Կ. Կորովինայի մոտ։ Սարյանի վրա մեծ ազդեցություն է թողել Գոգենի եւ Մատիսի գեղանկարչությունը։ 1921թ. նկարիչն ապրել է Հայաստանում, երկու տարի՝ 1926-1928թթ. Փարիզում։ Նկարիչը վախճանվել է 1972 թ. Երեւանում։