«Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները որեւէ կերպ չեն հաղթահարվել, ընդհակառակը շարունակվում է դրանց զարգացումը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Պերկուպերկյանական թեւը ներկայացնող Վարդան Խաչատրյանն ու հավելեց. «Մարտի 1-ը որպես շատ ծանր եւ մեր կյանքը բաժանող երեւույթ, այդպես հեշտությամբ չէր էլ կարող հաղթահարվել։ Հաղթահարվել է միայն լարվածության աստիճանը, որը ստեղծվել էր մարտի 1-ից հետո, սակայն չեն հաղթահարվել այն պատճառները, որոնք բերել են մարտի 1-ի»:

Նույն խնդրի կապակցությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց. «Մարտի 1-ի հետեւանքները հնարավոր կլինի հաղթահարել միայն այն դեպքում, երբ Հայաստանում նորմալ ընտրված իշխանություն կլինի: ներկա իշխանությունների օրոք, որոնք իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ են ամեն քայլի, երբեք ոչինչ չի բացահայտվի»: Նա նաեւ ընդգծեց, որ ինքը եւս կարծում է, որ մարտի 1-ի հետեւանքերը հաղթահարվելու փոխարեն խնդիրներն ավելի են խորացել:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին, նախագահական ընտրություններից հետո ծավալված բողոքի գործողությունները ճնշելու համար, իշխանությունները նախ հարձակվեցին ու ծեծ ու ջարդով ցրեցին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին, իսկ նույն օրը երեկոյան, արդեն բանակի աջակցությամբ կրկ բացեցին անզեն ցուցարարների վրա, որի արդյունքում սպանվեցին 10 քաղաքացիներ: