Ֆուտբոլային հերթական խաղաշրջանի նախաշեմին Եվրոպայում տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էին դեռեւս անցած տարվանից։ Իսպանական «Բարսելոնա»-ի շարքերը լքել է հավաքականի նախկին աստղերից մեկը՝ Սամուել Էտոոն։
Կամերունացի խաղացողը հաջորդ խաղաշրջանից հանդես կգա Միլանի «Ինտեր»-ի կազմում։ Սակայն Իսպանիայի չեմպիոնը եւ Չեմպիոների լիգայի հաղթող «Բարսելոնա»-ն ձեռնունայն չի մնացել։ Կամերունացի հարձակվողին «Նոու Կամպ»-ում փոխարինելու է Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Այսպես կատարվել է յուրատեսակ տեղափոխություն, քանի որ Իբրահիմովիչը հանդես էր գալիս «Ինտեր»-ում։
Միլանի «Ինտեր»-ի սեփականատիրոջ՝ նավթային մագնատ Մասիմո Մորատտի խոսքերով սա այն դեպքն է, երբ բոլոր կողմերը գոհ են մնացել տեղափոխությունից։ «Իբրահիմովիչին Էտոոյի փոխարեն՝ գումարած 45մլն եվրո։ Սա գերազանց արդյունք է»,-մոտավորապես այս ոգով է արտահայտվում նաեւ նրա գործընկեր Ժոան Լապորտան։




























