Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան, չեն եղել եւ չեն էլ լինի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ռուսաստանի կողմից դիրքորոշման կոշտացումը, նկատի ունենալով գազի թանկացումը, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցելը, Շավարշ Քոչարյանն ասաց. «Հայ-ռուսական հարաբերությունները շատ բազմաշերտ են, բազմաբովանդակ են, ու շարունակում են այդպիսին լինել»:




























