Հայտնի դրամատուրգ եւ կինոռեժիսոր, Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուստամ Աբրահիմբեկովը դատի է տվել իշխանությունների գլխավոր գաղափարախոս, նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովին: Հունիսի 3-ին, ժամը 10-ին Բաքվի Սաբայիլի դատարանում կայանալու է պատվի եւ արժանապատվության պաշտպանության հարցով նիստը: Այդ մասին Turan-ին հայտնել է հայցվորի փաստաբան Ֆուադ Աղաեւը:

Հայցի պատճառ է դարձել Հասանովի հարցազրույցը APA գործակալությանը, որում նա Իբրահիմբեկովին ոչ պրոֆեսիոնալ է անվանել եւ մեղադրել Շահիդների ծառուղում ռեստորան եւ զվարճանքի հաստատություն կառուցելու մեջ, գրում է contact.az-ը:

Փաստաբանի խոսքով, դատարանը երկար ժամանակ տարբեր պատճառաբանություններով չէր ցանկանում հայցը վերցնել վարույթ: Իրենք բողոքարկեցին, եւ գործը հասավ Գերագույն դատարան, եւ հայցը վարույթ ընդունվեց: