Ռուսաստանի Տուլա քաղաքում Ուպե գետում սարսափելի պարունակությամբ պայուսակ են գտել, այնտեղ եղել են մարդու մարմնի մասեր: Այս մասին հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ Տուլայի մարզային վարչությունից:
«Մայիսի 29-ի երեկոյան Տուլայի Զարեչենսկիի շրջանում, Ուպե գետի մեջ պայուսակ է հայտնաբերվել, որում կնոջ մարմնի մասեր են եղել»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ներկայումս ոստիկանության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում՝ կնոջ ինքնությունը պարզելու եւ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:




























