Հունիսի 2-ին Թբիլիսիում տեղի կունենա մարիխունայի օրինականացման կողմնակիցների հանրահավաք: Կազմակերպիչները բոլոր մասնակիցներին խնդրում են ներկայանալ կանաչ հագուստով, կամ էլ մոտներն ունենալ կանաչ որեւէ առարկա, աքսեսուար:
Հանրահավաքը տեղի կունենա Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի հին շենքի մոտ, հայտնում է ՝ Facebook սոցցանցում նախաձեռնող խմբի էջը: Տվյալ պահին արդեն 11 հազար 400 օգտվող ցանկություն է հայտնել մասնակցել ակցիային:
Ըստ կազմակերպիչների՝ ակցիայի նպատակը անհատական ազատության պաշտպանությունն է, այլ ոչ թե մարիխուանայի քարոզչությունը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
«Ժամը 16.20-ին բոլորս միասին օդ բաց կթողնենք թղթե ինքնաթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



























