Երբ Արեւմուտքում պատճառներ են փնտրում Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար՝ պատճառաբանելով, թե Ասադը քիմիական զենք է օգտագործում, Թուրքիայում ձերբակալված սիրիացի զինյալների մոտից զարին տեսակի թունավոր քիմիական նյութ է հայտնաբերվել։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Սիրիայում Ասադի դեմ պայքարող եւ խաղաղ բնակչության դեմ անմարդկային գործողություններով հայտնի ալ-Նուսրա ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունների ընթացքում Ադանա քաղաքում ձերբակալել է խմբավորման 12 անդամի։
Գործողության ժամանակ ձերբակալվածների մոտից հայտնաբերվել են մեծ թվով զենք-զինամթերք, թվային կրիչների վրա փաստաթղթեր եւ 2 կգ զարին տեսակի խիստ թունավոր նյութ։




























