Մայիսի 30-ին, ժամը  00.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունց փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերել 50-ամյա Տիգրան Պ.-ի դին: