Ռուսաստանը հույս ունի Թուրքիայից տվյալներ ստանալ Սիրիայի սահմանին զարինով ձերբակալված սիրիացիների գրոհայինների մասին: Այդ մասին մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ակնկալում ենք, որ թուրքական իշխանություններն օպերատիվ կերպով եւ ամբողջ ծավալով տեղեկություններ կտան այն եզրակացությունների մասին, որ դրանից արել են»,- ասել է նա: Նախարարը հավելել է, որ իրավիճակը բավական բարդ է, որպեսզի քիմիական զենքի մասին մշտապես խոսողները շարունակեն ինչ-ինչ խաղեր խաղալ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մինչ Արեւմուտքը պատճառներ է որոնում Սիրիայում ռազմական գործողությունները արդարացնել քիմիական զենքի մասին հայտարարություններով, այդ զենքը հայտնաբերվում է Թուրքիայում ձերբակալված սիրիացի գրոհայինների մոտ: Թուրքական ոստիկանությունը Ադանա քաղաքում գործողության ընթացքում ձերբակալել է «Ալ-Նուսրա» խմբավորման 12 անդամների: Նրանց մոտ մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել, նաեւ 2 կգ չափազանց թունավոր նյութ` զարին:




























