Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 200 դատապարտյալ: Որոշման 7-րդ կետի համաձայն կրճատվել է 5 դատապարտյալի պատժի չկրած մասը:
Հունիսի 24-ին դրությամբ պատժից ազատվածների և պատժի չկրած մասը կրճատվածների թվաքանակը` ըստ քրեակատարողական հիմնարկների հետեւյալն է.
Հունիսի 23-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատվել է 35 անձ, Արթիկ քրեակատարողական հիմնարկից՝ 10 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է, Վանաձոր քրեակատարողական հիմնարկից ազատվել է 12 անձ, Գորիս քրեակատարողական հիմնարկից՝ 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատվել է 24 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից ազատվել է 7 անձ, Աբովյան քրեակատարողական հիմնարկի կանանց մասնաբաժնից ազատվել է 5 անձ, անչափահասների մասնաբաժնից՝ 3 անձ, բաց տիպի ուղղիչ աշխատանքային հիմնարկից ազատվել է 2 անձ, Մեղրի քրեակատարողական հիմնարկից՝ 7 անձ:
Հունիսի 24-ին Էրեբունի քրեակատարողական հիմնարկից ազատվել է 47 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, Սևան քրեակատարողական հիմնարկից ազատվել է 18 անձ, Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից՝ 1 անձ,Կոշ քրեակատարողական հիմնարկից ազատվել է 23 անձ, Հրազդան քրեակատարողական հիմնարկից՝ 1 անձ:



























