Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Վլադիմիր Վարձելաշվիլիին  դատապարտել է վեց ամսվա պայմանական ազատազրկման, ինչպես նաեւ երեք հազար լարի (1,8 հազար դոլար)  տուգանքի: Վարձելաշվիլին մեղադրվում է ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ:

Դատարանի վճռով գործի այլ մասնակից  Զվիադ Քավթարաձեն մեղավոր էր ճանաչվել  չկանխամտածված սպանության մեջ եւ դատապարտվել պայմանական երկու տարվա ազատազրկման՝ երեք տարի փորձնաժամկետով, ինչպես նաեւ 15 հազար լարի (9,1 հազար դոլար) տուգանքի: Վախթանգ Բիչաշվիլիի անունով էլ գրանցված է եղել  Վարձելաշվիլիի տանը գտնվող զենքը: Նա դատապարտվել է  պայմանական երեք տարվա ազատազրկման՝ չորս տարվա փորձնաժամկետով: Դատարանը նրան պարտավորեցրել է վճարել նաեւ 6 հազար լարի (3,6 հազար դոլար), հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ գործը 2013թ. փետրվարի 21-ի իրադարձություններին է վերաբերում: Ըստ քննության՝ Զվիադ Քավթարաձեն, որը հյուր էր եղել Վարձելաշվիլիի տանը, ապօրինի զենքից պատահաբար կրակել էր Դեւի Սիրաձեին, որը մահացել էր: