Թուրքիայում 19-ամյա երիտասարդը դանակով սպանել է հորը, մորը, 2 քույրերին, այնուհետ կտրել տան կատվի պարանոցը եւ արյունոտ հագուստով գնացել հացի փուռ՝ թարմ հաց գնելու։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Քարաման քաղաքում՝ տարիներ առաջ Աֆղանստանից Թուրքիա տեղափոխված ընտանիքում։ Դեպքի օրը 19-ամյա Նեզար Աֆզալին սպասել է մինչեւ ընտանիքի անդամները քնել են, որից խոհանոցից վերցրած հացի դանակով մտել է քույրերի սենյակ եւ սպանել 17-ամյա քրոջը, այնուհետ փորձել սպանել ավագ քրոջը, ով սարսափահար սենյակից դուրս է փախել։ Բղավոցներից արթնացել են նաեւ տղայի մայրն ու հայրը եւ դուրս փախչել, սակայն Նեզարը տան դիմաց հասել եւ սպանել է ավագ քրոջն ու մորը, իսկ հորն արդեն փողոցում է սպանել։
Ընտանիքի բոլոր անդամներին սպանելուց հետո Նեզաը կտրել է տան կատվի պարանոցը եւ արյունոտ հագուստով գնացել հացի փուռ՝ թարմ հաց գնելու։ Փռի աշխատակիցները կարծել են, թե նա վիրավոր է եւ շտապօգնություն են կանչել։
Դեպքի վայր մեկնած բուժաշխատողներին Նեզարը ստիպել է տուն մտնել նոր գնալ հիվանդանոց։ բուժաշխատողները մտել են տուն եւ հանդիպել սպանդի։
Բուժաշխատողների ահազանգի վրա դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են Նեզարին, ով իրեն շատ հանգիստ է պահել, կարծես ոչինչ չի եղել։




























