Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում փետրվարի 27-ին տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` կազմակերպված գերմանահայ համայնքային կազմակերպությունների կողմից:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեռլինի Սբ. Լուիզեն եկեղեցիում տեղի է ունեցել սգո պատարագ, այնուհետեւ Շարլոտենբուրգի թաղապետարանի դահլիճում կազմակերպվել է Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը եւ հայտնի հայագետ ու գիտնական Թեսսա Հովմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի հունական եւ իրանական համայնքների ներկայացուցիչներ եւ գերմանացիներ:
Միջոցառմանը ցուցադրվել են փաստավավերագրական տեսանյութեր սումգայիթյան ողբերգության վերաբերյալ:



















