Ադրբեջանի ԿԸՀ-ի վերջին նիստն աչքի է ընկել զավեշտալի միջադեպով: Անհետացել է միլիոնից ավելի ընտրող, հաղորդում է haqqin.az-ը: ԿԸՀ-ի կողմի պատրաստված ընտրական ցուցակների եւ Բնակչության պետական վիճակագրական կոմիտեի տվյալների մեջեւ անհամապատասխանությունը նկատել է ԿԸՀ անդամ Աքիֆ Գուրբանովը եւ հանձնաժողովին մեղադրել անպատասխանատվության մեջ:

«Կոմիտեի հաշվետվությունում նշվում է 9մլն 356 հազ. մարդ, ընդ որում` 6 մլն 467 հազ. մարդ 20 տարեկանից բարձր է: ԿԸՀ-ի հաշվետվությունում ընտրողների թիվը նշված է 4 մլն 986 հազար: Տարբերությունը մեկուկես մլն է: Որտեղ են այս ընտրողները»,-հարցադրում է արել Գուրբանովը: