49-ամյա Պետրոս Սահակյանը հոգեբուժարանում ապակե կտորով լուրջ վնաս է հասցրել Կ. Համբարձումյանի աչքին: Աշխատակիցներից մեկի ձեռքը եւս վնասել է: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 49-ամյա Պետրոս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում ապակու կտորով հարվածել է սանիտար Կ.Համբարձումյանի ձախ աչքին՝ պատճառելով ծանր վնաս: Միաժամանակ նույն ապակու կտորով հարվածել է Հ.Սոխիկյանի ձեռքին: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 118 հոդվածի հատկանիշներով`ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2  ամիս ժամկետով: Խափանման միջոց հսկողության հանձնելը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: