Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում «Լադա-Պրիորա» թեթեւ մարդատար ավտոմեքենայի եւ «Մոսկվա-Էլիստա» երթուղին իրականացնող Neoplan ավտոբուսի բախման հետեւանքով վեց մարդ զոհվել է, երկուսը՝ տուժել:
Ավտոպատահարը տեղի է ունեցել մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերվա ժ. 03:00-ին՝ М6 դաշնային ավտոմայրուղում: Թեթեւ մարդատարի սրահում գտնվող բոլոր վեց անձինք, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ավտոբուսի ուղեւորներից երկուսը տուժել են, հայտնում է vesti.ru-ն:
ՆՏՎ-ն հայտնում է, որ մահացու ավտոպատահարի պատճառը երթեւեկության հանդիպակաց գոտում թեթեւ մարդատար ավտոմեքենայի հայտնվելն է եղել: Հարվածի հետեւանքով մեքենան բռնկվել է: Մեքենայում հինգ տղամարդ եւ 11-ամյա մի տղա են գտնվել, բոլորը տեղում մահացել են: Ավտոբուսում երկու տուժածներից մեկը մեկ տարեկան երեխա է, երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում:




























