Այսօր` հունիսի 1-ի գիշերը սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Արթիկում: NEWS.am-ի տեղեկություններով` ամուսինը խեղդամահ է արել կնոջը: Դեպքը տեղի է ունեցել 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում:

Ամուսինը` 37-ամյա Արտյոմ Ղ.-ն իր բնակարանում խանդի հողի վրա վիճաբանության է բռնվել կնոջ` Ցողիկ Ա.-ի հետ, ապա ձեռքերով խեղդամահ արել նրան: Վերջինս 27 տարեկան է եւ ՌԴ քաղաքացի: Շտապօգնություն են կանչել, սակայն կնոջ կյանքը չի հաջողվել փրկել:

Դեպքի հետ կապված ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ, Արտյոմ Ղ-ն ձերբակալված է: