Մայիսի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդուն, որը ընկել է մայթեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:



























