Մայիսի 31-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Աբոլֆազ Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 30-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:




























