Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` ճոպանուղու մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14.15-ին հրշեջ - փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ-24» մակնիշի 38 LU 474 (վարորդ Մակիչյան Խորեն) եւ «Իվեկո» մակնիշի 576 US 65 համարանիշների (վարորդ Սահակյան Արկադի) ավտոմեքենաները: