Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 15.50-16.00 ընկած ժամանակահատվածում

Կարկտահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Տալվորիկ, Նոր Արմավիր եւ  Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղերի գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

Վնասի չափերը ճշտվում են: