Մայիսի 31-ին,  ժամը 00.45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում,  բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Հայկ Խ.-ն, որը ըստ բժիշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը  06.00-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի  շենքերից մեկից  բերման է ենթարկվել 26-ամյա Հաբեթ Դ.-ն, որը խոստովանել է, որ մայիսի 30-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս. Գալստյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, Հայկ Խ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի 112 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Հաբեթ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: