Ինգուշիայի Նազրանի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով հանրապետության ԱԴԾ տեղական բաժանմունքը, այդ շրջանում գտնվում է գրոհայինների մի խումբ, որն ահաբեկչություն է պատրաստում: Գործողության ժամանակ շրջանի բնակչության համար որոշակի սահմանափակումներ են մտցվելու:



















