26-ամյա Ալեն Մ.-ն սննդի օբյեկտի համարում փորձել է բռնաբարել Խանում Մ.-ին, սակայն աղջիկը դիմադրել է: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Ալե Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված Աղայան ԱՁ սննդի օբյեկտում գտնվող հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, Խանում Մ.-ի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Քրեական գործ է հարուցվել 138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով: Իրեղեն ապացույց են ճանաչվել սավանը եւ ապակու կտորները:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























