Հունիսի 1-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պարոնյան 7 շենքի մոտակայքում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա: Այդ պահին, բարեբախտաբար, ավտոմեքենայում եւ մոտակայքում ոչ ոք չի եղել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը: