Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ 2013 թվականի մայիսն ամենամահաբեր ամիսն է եղել Իրաքում վերջին 5 տարիների կտրվածքով, հաղորդում է Pravda.ru-ն:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքում մայիսին բռնության տարբեր ակտերի հետեւանքով զոհվել է 1045 մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Զեկույցում նշվում է, որ շուրջ 500 մարդ զոհվել է միայն Բաղդադում: Ավելի քան 2,4 հազար մարդ վիրավորվել է:

ՄԱԿ-ի այս տվյալները հիմնված են սեփական հետազոտությունների, ինչպես նաեւ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա: