Վրաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ արդարադատությունը պետք է իրականացվի արդար, թափանցիկ եւ առանց քաղաքական միջամտության: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Բրյուսելում Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Եվրոպական հարեւանության քաղաքականության տեղեկատվական կենտրոնի կայքի փոխանցմամբ՝ Ֆյուլեն ողջունում է Վրաստանի ջանքերն ուղղված օրենքի գերիշխանության հաստատմանը: «Անհրաժեշտ է, որպեսզի օրենքը գործի եվրոպական արժեքների համապատասխան»,-հայտարարել է եվրահանձնակատարը, հաղորդում է «Գռուզիա online»-ը: