Ազատության հրապարակում մանուկների տոնի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած համերգն ընդհատվել է ուժեղ քամու պատճառով: Երբ երեխաները խաղալիս են եղել ծաղրածուների հետ, քամին պոկել է փակցված բոլոր պաստառները, որոնք ընկել են ներկաների վրա:
Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բարեբախտաբար ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել 4 դերասաններ, որոնցից երեք շտպօգնության կողմից ստանալով առաջնային բուժօգնություն, տուն են գնացել, իսկ «Համազգային» թատրոնի դերասան 34-ամյա Արման Նավասարդյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Հիվանդանոցից տեղկացանք, որ դերասանը ստացել է գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ եւ հետազոտվելուց հետո դուրս կգրվի:




























