Թուրքական CNNturk-ի ուղիղ եթերում հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի եւ CNNturk-ի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդատու, նախկին դիվանագետ Յալըմ Էրալփի միջեւ` կապված մարտի 4-ին ԱՄՆ-ի Սենատում հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման հետ:

Մեհմեդ Ալի Բիրանդի խոսքերը պարզապես սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել փորձառու դիվանագետի համար: Մասնավորապես, երբ հաղորդման ընթացքում Յալըմ Էրալփը ասել է, թե «շատ ամոթ է, որ ԱՄՆ-ում չեն մերժում Հայոց ցեղասպանության փաստը, այլ ասում են չընդունենք Ցեղասպանության օրինագիծը, որ չփչացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ», Մեհմեդ Ալի Բիրանդը պատասխանել է. «Տարիներ ի վեր դուք նույն բանն եք արել Վաշինգտոնում: Ասել եք եթե այս կամ այն օրենքն անցկացնեք` ձեր բազաները կմնան Թուրքիայում: Հիմա ինչու եք քննադատում»:

Յալըմ Էրալփը նշել է, որ այդ ժամանակ ինքը պետական ծառայող է եղել իսկ հիմա ոչ, ինչին ի պատասխան Բիրանդը սաստել է ասելով. «Լավ, վերջացրեք, արդարանալու տեղ չունեք»: