Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի քաղաքապետ Սայիդ Ամիրովից հետո կստուգվեն իր բոլոր բարեկամները:

Ըստ «Իզվեստիայի»` Ամիրովի հարազատները եւ բարեկամները նրա հովանավորությամբ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում իշխանական կառույցներում: Օրինակ` Սայիդ Ամիրովի կնոջ հարազատ քույրը եւ նրա որդին հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են:

Ամիրովի եւս մեկ որդին էլ դատական կատարածուների ծառայության ղեկավարն է:  

Քաղաքապետի եղբայրը Մախաչկալայի Կիրովի շրջանի դատարանի նախագահն է:

Ամիրովի երկու հարազատ զարմիկները Պետդումայի պատգամավորներ են: Եւս մեկ զարմիկ էլ Կասպիյսկի քաղաքապետի տեղակալն է:

Քաղաքապետի հարազատներից ոմանք ձերբակալվել են: Դաղստանում այժմ անվտանգության բարձր ռեժիմ է սահմանվել:  

ՆԳՆ-ի ներքին զորքերի մարտիկները, ԱԴԾ-ի հատուկ նշանակության ջոկատը եւ ոստիկանությունը վերահսկում են իրադրությունը Մախաչկալայում, Կիզլյարում, Դերբենդում եւ Լեւաշինի շրջանում, որտեղ ըստ հրատարակչության, գտնվում են Ամիրովի կողմնակիցները:

Հիշեցնենք, որ Մախաչկալայի քաղաքապետը ձերբակալվել էր հունիսի 1-ին` քննիչ Արսեն Գաջիբեկովի սպանության գործով, եւ տեղափոխվել էր Մոսկվա: Քաղաքապետին կասկածում են հանցագործության կազմակերպման մեջ: