Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.02-ին, մարվել` 03.25-ին:

Շենքի տանիքում այրվել է մոտ 200 քմ մակերեսով ձեղնահարկ եւ ներսում կուտակված շինարարական աղբ: