Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շահագրգռված է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում:

Այս մասին լրագրողներին հայտնել է Բաքվում ընթացող «Ապագայի համաժողովին» մասնակցող Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, հայտնում է ԱՊԱ-ն:

Դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիան արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի հետ քննարկում է երկկողմ կապերը եւ ղարաբաղյան հակամարտությունը. «Կարծում ենք, որ ժամանակն է վերացնել կողմերի միջեւ դժգոհությունները:  Ենթադրում եմ, որ որոշ ուղեղային կենտրոններ պետք է մտածեն այն մասին, թե ինչ է պետք անել տարածաշրջանի ապագայի համար: Կարեւոր է, որպեսզի երկու կողմերը խորհեն իրենց լուսավոր ապագայի մասին:

Եվ այդ պատճառով նման տիպի միջոցառումներում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած  հաշվետվությունները դրական ազդեցություն կունենան հակամարտության կարգավորման համար»: