Ութ հարյուր հազարից ավելի փախստականներ արդեն վերադարձել են իրենց բնակավայրեր: Այս մասին Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության հետ հարցազրույցում նշել է Սիրիայի հանրային ծառայությունների հարցերով փոխվարչապետ Օմար Գալյավինջին:
Ըստ նրա` կառավարությունը մեծ ջանքեր կգործադրի ահաբեկչական հարձակումների հետեւանքով նյութական վնաս կրած քաղաքացիներին օգնելու ուղղությամբ եւ կփորձի թեթեւացնել նրանց հոգսը` իրենց տները վերադառնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելով: Գալյավինջին հավելել է, որ կառավարությունը երկու ուղղությամբ է աշխատում: Նախ, այն փոխհատուցումներ է վճարում այն ընտանիքներին, ում ունեցվածքը տուժել է ճգնաժամի հետեւանքով, եւ վերականգնում է ենթակառույցների վնասված օբյեկտները: Երկրորդ, մարդասիրական օգնություն է տրամադրում ժամանակավոր կացարաններում բնակվողներին:




























