Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 03.10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է Ա. Փշոյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ՏՏ 347 համարանիշի ավտոմեքենայի բրեզենտե ծածկը: