Նախորդ շաբաթվա ընթացքում (մայիսի 27 - հունիսի 1), արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,5 մլն դոլար եւ վաճառվել 90 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Հաշվի առնելով նախորդ շաբաթվա ոչ լիարժեքությունը (4 աշխատանքային օր), դոլարի առաջարկի ծավալը միջինից զգալիորեն բարձր է:
Մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ (համարժեք է մոտ 90 մլն դոլարի), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.4 մլն ԱՄՆ դոլար: Այսպիսով՝ վարկավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 140 մլն դոլար, ինչը եւս բարձր ցուցանիշ է:



























